
Արտավազդ Քարամյանը «Այաքսի» դեմ խաղի ընթացքում
Ռումինական «Տիմիշոարան», որտեղ ելույթ են ունենում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արման և Արտավազդ Քարամյանները, վերջնականապես հաստատվեց Եվրոպա լիգայի խաղարկության A խմբի վերջին հորիզոնականում: Դա պարզ դարձավ, երբ ռումինական ակումբը դրամատիկ պայքարում 1-2 հաշվով զիջեց Ամստերդամի «Այաքսին»: Արտավազդ Քարամյանը մասնակցեց ողջ հանդիպմանը, իսկ Արմանը պահեստայինների թվում էր: Սակայն խաղի ընթացքը թույլ չտվեց «Տիմիշոարայի» գլխավոր մարզիչ Ռազվան Լուչեսկուն Արման Քարամյանին խաղադաշտ դուրս բերել: Արդեն 2-րդ րոպեին դաշտի տերերին առաջ մղեց թիմի հարձակվող Դորին Գոգան, սակայն 46-րդ րոպեին Լուիս Սուարեսի և Մարկո Պանտելիչի գոլերի շնորհիվ հաշվի մեջ առաջ անցան Ամստերդամից ժամանած հյուրերը: Մնացած ժամանակահատվածում ռումինացիներին ոչ միայն չհաջողվեց հետ բերել կորցրածը, այլև նրանք երկու կարմիր քարտ ստացան՝ 50-րդ և 62-րդ րոպեներին:
-->







Comments
Powered by Facebook Comments