Armenian Football Weekly Magazine – Version 2.3 BETA
Sunday August 1st 2010
ARM

ՄԲՈԼԱՆ ՁԵՌՔՈՎ է ԽԱՂՈՒՄ, ԲԱՅՑ ՉԻՊՈԼՈՊՈԼՈՆ ՀԱՂԹՈՒՄ է

zambiaՔենիայի մարզադաշտերում շարունակվում են Աֆրիկայի հնագույն ֆուտբոլային մրցաշարի՝ CECAFA-ի գավաթի խաղարկության հանդիպումները: Արևելյան և Կենտրոնական Աֆրիկայի երկրների միջև անցկացվող ֆուտբոլային միջոցառումը հայ ֆուտբոլասերներին կարող է հետաքրքրել  այն պատճառով, որ այստեղ Զամբիայի հավաքականի կազմում ելույթ է ունենում Երևանի «Փյունիկի» պաշտպան Էմանուել Մբոլան:
Զամբիացիները գերազանց են սկսել մրցաշարը: «Չիպոլոպոլոն» կամ «պնղձե փամփուշտները» (այսպես է Զամբիայի հավաքականի մականունը) հաղթանակներ են տարել A խմբի առաջին երկու հանդիպումներում: Նրանք  նախ մրցաշարի բացման խաղում 2:0 հաշվով առավելության են հասել դաշտի տերերի՝ Քենիայի ընտրանու նկատմամբ, ապա երեկ 1:0 հաշվով պարտության են մատնել Եթովպիայի հավաքականին և ապահովել են իրենց տեղը քառորդ եզրափակիչում:
Զամբիացիները հաշիվը բացել են 30-րդ րոպեին: Հանդիպման 40-րդ րոպեին Մբոլայի՝ տուգանային հրապարակում ձեռքով խաղի համար Զամբիայի հավաքականի դարպասին 11-մետրանոց է նշանակվել, սակայն եթովպիացիները չեն կարողացել այն դիպուկ իրացնել:
CECAFA-ի գավաթ մրցաշարը կշարունակվի մինչև դեկտեմբերի 13-ը:

Leave a Reply

You must be logged in to post a comment.

-->