Armenian Football Weekly Magazine – V. 2.6
Monday February 6th 2012
......................................

ՋԵՐՐԱՐԴ. «ՊԵՏՔ Է ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ»

Britain Soccer Champions League«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերրադրը հիասթափված է իր ակումբի ելույթներից.
«Բոլորս էլ հիասթափված ենք, որ ստիպված ենք լինելու խաղալ Եվրոպա լիգայում: Մեր ակումբում ընդունված է ամենաբարձր նպատակներ դնելը և հեղինակավոր մրցաշարում որքան հնարավոր է երկար մնալը: Սակայն մեզ դա չհաջողվեց և այժմ պետք է կարողանանք հաղթահարել այդ հիասթափությունը»,- ասել է Սթիվի Ջին:
«Այժմ կպայքարենք Եվրոպա լիգայի համար: Բայց գլխավոր նպատակը առաջնության քառյակ մտնելն է, քանի որ բոլոր ֆուտբոլիստներն էլ ցանկանում են հաջորդ տարի Չեմպիոնների լիգայում խաղալ»:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում Սթիվեն Ջերարդը, ինչպես և Ֆեռնանդո Տոռեսը, ոչ մի գոլի հեղինակ չի դարձել:

Comments

Powered by Facebook Comments



-->

Leave a Reply

You must be logged in to post a comment.