Armenian Football Weekly Magazine – V. 2.6
Monday February 6th 2012
......................................

ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ՊԱՏՈՒՀԱՆԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՓՈԽՎԵՑԻՆ

Football_Federation_ArmeniaՀայաստանում տեղի ունեցող ֆուտբոլային տրանսֆերների համար թույլատրված ժամկետները փոփոխության են ենթարկվել: ՀՖՖ մամուլի քարտուղարության տարածած հաղորդագրութան համաձայն, այսուհետ Հայաստանում տարվա ընթացքում գոյություն ունեցող տրանսֆերային երկու պատուհանների համար սահմանվել են հետևյալ ժամանակահատվածները. փոքր տրանսֆերային «պատուհան»` փետրվարի 22 – մարտի 22 և մեծ տրանսֆերային «պատուհան»` հունիսի 1 – օգոստոսի 24:
Այս որոշումը կայացվել է դեկտեմբերի 9-ին կայացած ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստում, որը գլխավորում էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Բացի «տրանսֆերային պատուհանի» ժամկետների հարցից օրակարգում եղել է նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևի հաշվետվությունը՝ 6 ամսվա կատարած աշխատանքների մասին: Գործկոմը քվեարկությամբ դանիացի մասնագետի հաշվետվության հաստատման մասին որոշում է ընդունել:

Comments

Powered by Facebook Comments



-->

Leave a Reply

You must be logged in to post a comment.