Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի և Ուկրաինայի ու Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահներ Գրիգորի Սուրկիսի և Գժեգոժ Լյատոյի ներկայությամբ ներկայացվել է Եվրո-2012-ի պաշտոնական լոգոտիպը: Այն կազմված է հին սլավոնական զարդանախշերի տարրերից: Տարբերանշանի հիմքում ընկած է ծաղիկ՝ իր թերթիկներով: Այն խորհրդանշում է մասնակից թիմերից յուրաքանչյուրը: Ստեղծագործության կենտրոնում տեղ գտած գնդակը մարմնավորում է մրցաշարի հույզերն ու կիրքը: Ծաղկի ցողունը խորհրդանշում է մայրցամաքային առաջնության կառուցվածքային բաղադրիչը: Լոգոտիպից անբաժան է բնության թեման: Այստեղ ներդաշնակորեն միաձուլվել են կանաչ անտառը, դեղին արևը, երկնագույն ջրերը և երկինքը ու մանուշակագույն մորին:
Հին աշխարհամասի 14-րդ առաջնությունը, որը պատմության ընթացքում առաջին անգամ կանցկացվի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում, կունենա «միասին կերտենք պատմությունը» նշանաբանը:
-->







Comments
Powered by Facebook Comments