Armenian Football Weekly Magazine – V. 2.6
Thursday February 9th 2012
......................................

«ԲԱՆԱՆՑԸ» ՄԱԿԵԴՈՆԱՑԻ ՄԱՐԶԻՉ ԳԼԽԱՎՈՐԵՑ

kuzmanovskiԵրևանի «Բանանցը», որը 2009թ. ֆուտբոլային մրցաշրջանում Հայաստանի առաջնությունում զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը, նոր մարզիչ ունեցավ: Ակումբի ինտերնետ կայքը տեղեկացնում է, որ թիմի ղեկը ստանձնել է մակեդոնացի մարզիչ Ստեվիցա Կուզմանովսկին: Նրա հետ երկու տարվա պայմանագիր է ստորագրվել: 1962-ին ծնված մասնագետը վերջին տարիներին աշխատել է ֆուտբոլի Բուլղարիայի առաջնությունում: Նա մարզել է «Բելաստիցա» և «Սոֆիայի» Սլավիա ակումբները, իսկ Կուզմանովսկու վերջին աշխատավայրը եղել է բուլղարական «Մոնտանան»:
Մակեդոնացի մասնագետին կօգնի Աշոտ Բարսեղյանը: Ֆիզպատրաստվածության մարզիչ է նշանակվել սերբ Ռադոե Սիմիլյանիչը, դարպասապահների մարզիչը կլինի անցյալում ճանաչված բուլղարացի դարպասապահ Նիկոլայ Դամեևը:
Կումանովսկին իր պարտականությունների կատարմանը կանցնի հունվարի 11-ին, իսկ մինչ այդ թիմը
կմարզի Աշոտ Բարսեղյանը:

Comments

Powered by Facebook Comments



-->

Leave a Reply

You must be logged in to post a comment.