Armenian Football Weekly Magazine – V. 2.6
Monday February 6th 2012
......................................

ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ԿԽԱՂԱՆ «ԷՍՏՈՒԴԻԱՆՏԵՍՆ» ՈՒ «ԲԱՐՍԵԼՈՆԱՆ»

EMIRATES SOCCER CLUB WORLD CUPԻսպանական «Բարսելոնան» և արգենտիանական «Էստուդիանտեսը» կխաղան Միացյալ Արաբական Էմիրություններում անցկացվող ֆուտբոլի ակումբային աշխարհի առաջնության եզրափակիչում:
Չորեքշաբթի օրը կայացած երկրորդ կիսաեզրափակիչում «Բարսան» 3:1 հաշվով առավելության հասավ մեքսիկական «Ատլանտեի» նկատմամբ, չնայած նրան որ խաղի ընթացքում զիջում էր հաշվի մեջ: Մեքսիկացիները հաշիվը բացեցին արդեն 5-րդ րոպեին, երբ գոլի հեղինակ դարձավ Գիլերմո Ռոխասը: Մինչև ընդմիջում կատալոնացիները վերականգնեցին հաշվի տարբերությունը. գոլի հեղինակ դարձավ Սերխիո Բուսկետսը: Երկրորդ կեսում «Ատլանտեի» դարպասը երկու գնդակ ուղարկեցին Մեսսին (55-րդ րոպե) և Պեդրո Ռոդրիգեսը (71):
Երեքշաբթի օրը տեղի ունեցած առաջին կիսաեզրափակիչում «Էստուդիանտեսը» 2:1 հաշվով առավելության էր հասել հարավկորեական «Պոխանայի» նկատամբ:
2009-ի ակումբային աշխարհի առաջնության եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին: Նախորդ երկու տարիներին այս մրցաշարում հաղթող էին դարձել եվրոպական ակումբները: 2007-ին հաղթողի գավաթը նվաճել էր «Միլանը», իսկ 2008-ին՝ «Մանչեսթեր Յունայթեդը»:

Comments

Powered by Facebook Comments



-->

Leave a Reply

You must be logged in to post a comment.