Armenian Football Weekly Magazine – Version 2.3 BETA
Sunday August 1st 2010
ARM

ԿՈԼՈՒՄԲԻԱՅՈՒՄ 20-ԱՄՅԱ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ Է ՍՊԱՆՎԵԼ

Խուան Ֆեռնանդո Գոմես

Խուան Ֆեռնանդո Գոմես

Կոլումբիայիում սպանվել է «Ինդեպենդյենտե Մեդելյին» ակումբի 20-ամյա ֆուտբոլիստ Խուան Գոմես Ռուան: Գոմեսը եղբոր և 19-ամյա ընկերուհու հետ մեքենայով գնալիս է եղել Լա Էստրելյա քաղաքի փողոցներով, երբ մեքենային հավասարված մոտոցիկլետից նրան վրա կրակ են բացել: Ֆուտբոլիստը և նրա եղբայրը մահացել են, իսկ աղջիկը ողջ է մնացել: Չի հաղորդվում, թե արդյոք Գոմեսի ընկերուհին տուժել է, թե ոչ:

Ըստ ոստիկանության ներկայացուցիչների հանցագործության շարժառիթներն անհայտ են: Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, պատճառը կարող է լինել խանդը: Ըստ որոշ տվյալների Գոմեսի ընկերուհին նաև այլ տղամարդու հետ էր հանդիպում:
Գոմեսը «Ինդեպենդյենտե Մեդելյինի» կազմում էր հայտնվել 9 ամիս առաջ: Գոմեսի թիմը Կոլումբիայի աշնանային առջնությունում առաջին տեղն էր զբաղեցրել և դուրս էր եկել Մուստանգի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ խաղարկվում է Կոլումբիայի չեմպիոնի կոչումը: Եզրափակիչ առաջին խաղում «Մեդելյինը» «Ատլետիկո Ուիլային» հաղթել է 1:0 հաշվով: Պատասխան հանդիպումը տեղի կունենա դեկտեբմերի 20-ին:

Leave a Reply

You must be logged in to post a comment.

-->