Armenian Football Weekly Magazine – Version 2.3 BETA
Sunday August 1st 2010
ARM

ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԻՏԱԼԱՑԻ ԱՍՏՂԵՐԸ

lancio-grande-sport

Ա սերիայի ֆուտբոլիստները Ծննդյան տոներն են վայելում: Առաջնությունում կարճատև հանգիստ է և շատ ֆուտբոլիստներ բաց չեն թողնում իրենց հանգիստը վայելելու հնարավորությունը: Այս տարի նրանք առանձնակի էկզոտիկ վայրեր են ընկել:
Ֆրանչեսկո Տոտտին Իլարի Բլազիի և իր զավակների՝ Քրիստիանի և Չանելի հետ կլինի Իտալիայի հյուսիսում գտնվող Օրտիսեյ քաղաքում: Պիպպո Ինձագին և Ամաուրին նախընտրել են Կուրմայոր լեռնադահուկային հանգստավայրը: Պիռլոն ընտրել է ֆրանսիական Վերին Սավոյան, իսկ Դանիելլին և Դի Վաիոն՝ Կորտինա Ալպյան քաղաքը:
Ալեսսանդրո Նեստան և Կրիստիան Պանուչին, այնուամենայնիվ, դեռևս նախընտրում են ծովը և կրկին մեկնել են Մայամի, Ֆլորիդա: Կիվուն սիրում է ընտանեկան ջերմությունը և արձակուրդները ընտանիքի հետ կանցկացնի հայրենի Ռումինիայում: Նույն կարոտախտը Կամորանեզիի և Ձանետիի մոտ է, որոնք Սանտա Կլաուսին կհանդիպեն Արգենտինայում: Բալոտելլին կմնա Բրեշիայում: Հետաքրքիր է, արդյո՞ք, նրա հետ կլինի գեղեցկուհի Կառլա Վելլին, թե ոչ:
Կլարենս Սեյդորֆը հանգիստն անցկացնում է Օմանում, իսկ Ջիլարդինոն կնոջ և դստեր հետ կտաքանա Մալդիվներում:
Ալեսսանդրե դել Պիեռոն և Ջիջի Բուֆոնն իրենց փոքրիկ երեխաների պատճառով ստիպված կլինեն տոներն անցկացնել չորս պատերի մեջ: Ռինո Գատուզոն մի քանի օրով կմեկնի Շոտլանդիա, որտեղ ապրում է իր կնոջ ընտանիքը: Մեքսեսը կմեկնի հայրենիք, իսկ Կասսանոն իր ապա կնոջ և ընկերուհու հետ կմնա Ջենովայում (հարսանիքը նախատեսված է հունիսին):
Իհարկե հունիսին կայանալիք Աշխարհի առաջնության պատճառով ֆուտբոլիստների հանգիստը սովորականից կարճ կտևի, սակայն սա ամեն դեպքում շատ ավելի լավ է քան ընդհանրապես չհանգստանալը:

Leave a Reply

You must be logged in to post a comment.

-->