Armenian Football Weekly Magazine – Version 2.3 BETA
Sunday August 1st 2010
ARM

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՎԱԹԸ՝ ՓՈՐՁԱԴԱՇՏ «ՓՅՈՒՆԻԿԻ» ՀԱՄԱՐ

Pyunik_Yerevan.gifՀայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկը» ԱՊՀ և Բալթյան երկրների համագործակցության գավաթի խաղարկությանը չի մասնակցի հիմնական կազմով: Հայաստանի չեմպիոնը մրցաշարը կօգտագործի լեգեոներներ փորձարկելու համար: Մրցաշարի ընթացքում «Փյունիկը» կներկայացնեն 18 ֆուտբոլիստներ, որոնցից 3-ը չիլիից են, 4-ը Ռուսաստանում հանդես եկող հայ ֆուտբոլիստներ, իսկ մնացածը սևամորթներ են:  Անհրաժեշտության դեպքում Մոսկվա կմեկնեն «Փյունիկ-2»-ի չորս ֆուտբոլիստներ:
Նման որոշում կայացնելու համար, ըստ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի, կա երեք հիմանական պատճառ. «Առաջինը հերթին չենք ցանկանում, որ խախտվի երիտասդական հավաքականի ֆուտբոլիստների մարզումային ընթացքը, քանի որ նրանք արդեն մարտի 3-ին խաղ պետք է անցկացնեն Իռլանդիայի ընտրանու դեմ, երկրորդ պատճառն այն է, որ վնասվածքներ ունեն մի շարք ֆուտբոլիստներ՝ Սարգիս Հովսեփյանը, Դավիթ Մանոյանը և Վահագն Մինասյանը, իսկ երրորդ պատճառը դա լեգեոներներ փորձարկելու հնարավորությունն է»,- հունվարի 11-ին «Փյունիկի» մարզադպրոցում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց Վարդան Մինասյանը:

Leave a Reply

You must be logged in to post a comment.

-->