
«Միկան» պայմանագիր է ստորագրել լիտվական «Սուդավա» ակումբի դարպասապահ Սաուլիուս Կլևինսկասի հետ, տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը: 25-ամյա դարպասապահը Լիտվայի ավարտված առաջնությունում երրորդ հորիզոնականը զբաղեցրած Մարիյամպոլի «Սուդավա» ակումբի ավագն էր: Նախորդ մրցաշրջանի ընթացքում Կլևինսկասը Լիտվայի առաջնությունում ինքնատիպ նվաճման է հասել՝ 540 րոպե շարունակ անառիկ պահելով սեփական դարպասը:
188 սմ հասակ ունեցող դարպասապահը մեկ հանդիպում է անցկացրել Լիտվայի ազգային հավաքականի կազմում: 2007-ի օգոստոսի 16-ին նա մասնակցել է Քուվեյթի ընտրանու դեմ ընկերական խաղին:
-->







Comments
Powered by Facebook Comments