
Մերձմոսկովյան «Խիմկի» ակումբը փորձում է ակումբում պահել իր առաջատար ֆուտբոլիստներից մեկին՝ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերզովսկուն: Այժմ Բերեզովսկին Ալեքսանդր Տարխանովի գլխավորությամբ մարզվում է «Խիմկիում»:
«Այժմ թիմում մեծ են բերվում մեծ թվով երիտասարդներ, սակայն առանց փորձառու ֆուտբոլիստների անհնար կլինի լուծել թիմի առջև դրված խնդիրները: Պետք են այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք կարող են թիմին տանել իրենց հետևից: Այդ առումով մենք բոլոր ջանքներն ենք ներդնում Բերեզովսկուն պահպանելու համար»,- ասել է մերձմոսկովյան ակումբի գլխավոր տնօրեն Սերգեյ Գորոդնիչուկը:
-->







Comments
Powered by Facebook Comments