Armenian Football Weekly Magazine – V. 2.6
Monday February 6th 2012
......................................

«ՅՈՒՎԵՆՏՈՒՍԻՆ» ԿՐԿԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ԳԱԳՈՆ

Fernando GagoԹուրինի «Յուվենտուսը» շարունակում է հետևել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեռնանդո Գագոյի հետ կապված իրավիճակին:
Դեռևս ամռանը արգենտինացին, Գաետանո դ՛Ագոստինոյի և Ֆելիպե Մելոյի հետ միասին, մտնում էր Ծեր սենյորա տեղափոխվելու թեկնածուների ցուցակում: Եթե վերջինին հաջողվեց հայտնվել «Յուվենտուսի» կազմում, ապա առաջին երկուսը պայմանագիր չստորագրեցին թուրինյան ակումբի հետ:
Tuttosport-ը տեղեկացնում է, որ թուրինցիները վերականգնել են իրենց հետաքրրությունը «Ռեալի» կիսապաշտպանի նկատմամբ: Այդ հետաքրքրությունը տրամաբանական է, քանի որ Ֆելիպե Մելոյի կարիերան «Յուվեում» լավ չի դասավորվում, Սիսոկոն անընդհատ վնասվածքներ է ստանում, իսկ Պոուլսենը չափազանց անկայուն է:

Comments

Powered by Facebook Comments



-->

Leave a Reply

You must be logged in to post a comment.