Արդեն հաղորդել էինք, որ Երևանի «Բանանցը» պատրաստվում էր երկու ուսումնամարզական հավաք անցկացնել Կիպրոսում, սակայն թիմի պլանները փոփոխության են ենթարկվել: «Բանանցն» իր առաջին հավաքը կանցկացնի հունվարի 31-ից փետրվարի 21-ը՝ Անթալիայիում: Պատճառը Կիպրոս մեկնող ուղիղ չվերթի բացակայությունն է:
Մինչև Թուրքիա մեկնելը «Բանանցը» երկու ընկերական խաղ կանցկացնի: Սևիցա Կուզմանոսկու գլխավորությամբ առաջին խաղը «Բանանցը» կանցկացնի հունվարի 24-ին: Մրցակիցը կլինի նախորդ առաջնության բրոնզե մրցանակակիր «Ուլիսը»:
-->







Comments
Powered by Facebook Comments