
«Գրեմիոյի» պաշտպան Ռևերը տեղափոխվել է «Վոլֆսբուրգ»: Ֆուտբոլիստը գերմանական ակումբի հետ պայմանագիր է ստորագրել մինչև 2014-ը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
25-ամյա կենտրոնական պաշտպանի տրանսֆերի համար «գայլերը» 7 միլիոն դոլար են վճարել: Ռևերը ձեռքի կոտրվածքի պատճառով առայժմ չի կարող օգնել նոր թիմին: Ակնկալվում է, որ ապաքինվելու համար նրանից երեք շաբաթ կպահանջվի: Բացի այդ «Վոլֆսբուրգը» հայտնել է, որ թիմից հեռացել է պորտուգալացի ֆուտբոլիստ Ռիկարդու Կոշտան, որը տեղափոխվել է «Լիլ»:
-->







Comments
Powered by Facebook Comments