
Հայաստանի երիտասարդական հավաքականի և Լիեժի «Ստանդարդի» կիսապաշտպան Հրաչ Յագանը ժամանակավորապես կխաղա «Տյուբիզ» ակումբում: Եռակողմ համաձայնությամբ Յագանը Բելգիական երկրորդ դիվիզիոնը ներկայացնող ակումբում կխաղա մինչև 2010-ի հունիսի 30-ը, տեղեկացնում է «Ստանդարդի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ 21-ամյա Յագանը «Ստանդարդի» կազմում մասնակցել է Բելգիայի առաջնության ընդամենը երկու խաղի և դարձել է մեկ գոլի հեղինակ: Այդ միակ գնդակը նա խփել է հենց «Տյուբիզի» դարպասը, որը հետագայում դուրս մնաց առաջնության բարձրագույն դիվիզիոնից:
-->






Comments
Powered by Facebook Comments