Armenian Football Weekly Magazine – V. 2.6
Monday February 6th 2012
......................................

ԴՈՒԲԱԼԱՆ ՄԻԱՑԱՎ ԻՐ ԵՐԿՐՈՐԴ ՀՈՐԸ

dubala2

Արդեն տեղեկացրել ենք, որ Անթալիայում Երևանի «Բանանցը» ընկերական խաղում 5-1 հաշվով առավելության է հասել ռումինական «Ֆարուլի» նկատատմամբ: Այդ խաղում «Բանանցում» նոր ֆուտբոլիստ է խաղացել՝ 29-ամյա բրազիլացի հարձակվող Դուբալան (Էդուրդո Ռոբերտո դոս Սանտոս): 177 սմ հասակ և 65 կգ քաշ ունեցող ֆուտբոլիստը 2006-ից հանդես է եկել Բուլղարիայի առջնությունում: Նրա վերջին ակումբն է եղել Սոֆիայի «Սլավիան»: Բուլղարական լրատվամիջոցները գրում են, որ Դուբալան «Բանանցում» կմիանա իր երկրորդ հորը՝ Ստևիցա Կուզմանովսկուն, որի հետ բրազիլացին հիանալի հարաբերություններ ունի:

Հիշեցնենք,  որ «Բանանցի» պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, ակումբը առայժմ պայմանգրեր է ստորագրել Ցվետոմիր Ցանկովի, Նիկոլայ Նիկոլովի, Բետուի և Արարատ Առաքելյանի հետ:

Comments

Powered by Facebook Comments



-->

Leave a Reply

You must be logged in to post a comment.