
Վերջին օրերում հավանաբար շատերը լսած կլինեն Ջոն Տերի անունի հետ կապված սկանդալը, որի գլխավոր դերերում են ազնվականների ավագը և Վեյն Բրիջի նախկին ընկերուհի Վանեսա Պերնոցելը: Ամբողջ աշխարհը իմացավ Տերիի և Վանեսայի նախկին սիրային կապի մասին, որի արդյունքում Պերնոցելը հղիացել էր, սակայն Ջոնի հրամանով ազատվել է երեխայից: Երբ այս ամենը պարզ դարձավ բոլորին Տերիի կինը՝ Տոնին, վերցնելով երեխաներին մեկնեց Դուբայ: Բնականաբար իր ընտանիքը սիրող ամուսինն էլ իսկույն նրանց հետևից բացատրություններ տալու: Մինչ այդ արդեն ողջ աշխարհի մամուլը հեղեղվել էր այս ամենով: Նույնիսկ Անգլիայի սպորտի նախարարը պահանջեց զրկել Տերիին հավաքականի ավագի թևկապից: Տերին կարողացավ համոզել կնոջը իրեն ևս մեկ հնարավորություն տալու: Անձնական կյանքը կարծես վերադարձավ իր բնականոն հունին, իսկ ֆուտբոլայինի գլխին դեռ շարունակում է որոտալ կայծակը: Տերի ապագան Կապելոյի ձեռքում է, քանի որ նրան է պատկանում վերջին խոսքի հնարավորությունը:

Տերին կնոջ և երեխաների հետ
Իսկ Վանեսան ապրում է իր կյանքով, շարունակում է զանազան լրատվամիջոցներին պատմել սկանդալի մանրամասները: Բայց խստապահանջ անգլիացիները չեն բավարարվում և շարունակում են բացահայտել Պերնոցելի ուրիշ նախկին գաղտնի սիրային պատմություններ: Այսօր պարզվել է, որ Վանեսան սիրային կապի մեջ է եղել նախկին «Չելսիի» ֆուտբոլսիտներ Էդյոր Գուդյոնսենի և Ադրիան Մուտույի հետ: Եվ եթե այս երկուսին էլ գումարենք Ջոնին և Վեյնին ապա կստացվի, որ Պերնոցելին կարելի է համարել «Չելսիի» սիրուհին:
-->






Comments
Powered by Facebook Comments