Armenian Football Weekly Magazine – Version 2.4
Friday September 3rd 2010
ARM

ՅԱՎՐՈՒՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է

yavruyanՀայաստանի հավաքականի հարձակվող Եղիա Յավրույանը կրկին գոլի հեղինակ է դարձել ֆուտբոլի Իսրայելի առաջնությունում: 21-րդ տուրի խաղում Թել Ավիվի «Մաքքաբին» 2-0 հաշվով առավելության է հասել Ռաանայի «Հապոելի» նկատմամբ: Արդեն 6-րդ րոպեին Յավրույանը բացել է հաշիվը: Նա խաղադաշտում է անցկացրել 66 րոպե: Ավելացնենք, որ սա «Մաքքաբիի» 5-րդ անընդմեջ հաղթանակն էր Իսրայելի աառաջնությունում, իսկ Յավրույանն իր հաշվին գրանցեց խփած 7-րդ գնդակը:

Leave a Reply

You must be logged in to post a comment.