Լոնդոնի «Արսենալի» ավագ Ֆրանսեսկ Ֆաբրեգասը հրաժարվել է երկարաձգել իր պայմանագիրը և որոշում է կայացրել վերադառնալ կատալոնական «Բարսելոնա», որի սանն է նա հանդիսանում: Ըստ Sport.es-ի տեղեկատվության «Արսենալն» Սեսկին հինգ տարվա պայմանագիր է առաջարկել՝ 34 միլիոն եվրո արժողությամբ: Հիշեցնենք, որ Ֆաբրեգասի գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է երեք տարի անց: Կատալոնական թերթը նաև հաղորդում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում իր սանին ձեռք բերելու համար «Բարսելոնան» պատրաստ է մոտ 50 միլիոն եվրո վճարել:
Thursday March 11th 2010
ARM
-->






