
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կական հայտարարել է, որ արդեն շատ շուտով կհավաքի իր լավագույն մարզավիճակը: «Ես ինձ գնալով ավելի ու ավելի լավ եմ զգում, ինչպես կարող եք նկատել խաղադաշտում իմ ցույց տված խաղից»,- ասել է բրազիլացին: «Առաջին հերթին, ես վնասվածք ունեի, որը խանգարում էր ինձ ամբողջ ուժով խաղալ, սակայն հիմա ես ինձ ավելի լավ եմ զգում: Շատ կարևոր է գոլ խփելը, քանի որ այն ոչ միայն օգնում է թիմին, այլև վստահություն է հաղորդում»:
-->






Comments
Powered by Facebook Comments