Armenian Football Weekly Magazine – V. 2.6
Monday February 6th 2012
......................................

ՌՈՒԹԵՄՅՈԼԼԵՐԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ՀԱՅ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Էրիկ Ռոթեմյոլլեր

Էրիկ Ռութեմյոլլեր

2010 թվականի  փետրվարի 6-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում  մեկնարկեց մարզչական “A” արտոնագրի  դասընթացը ՈՒԵՖԱ-ի մարզչական կրթության  “JIRA” ծրագրի շրջանակներում: ՀՖՖ-ն  արդեն երկրորդ անգամ է անցկացնում  նմանատիպ դասընթաց: 2010 թվականի դասընթացը ղեկավարում է ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Ֆլեմինգ Սերիցլևը: Փետրվարի 6-ին և 7-ին տեղի ունեցավ դասընթացի ներածական մասը: Իսկ ընդհանուր առմամբ այն նախատեսվում է ավարտել 2010 դեկտեմբերին, որն իր մեջ ներառում է բազմաթիվ տեսական և գործնական դասախոսություններ, սեմինար պարապմունքներ, ուսուցողական ճամփորդություն, ինչի նպատակն է հետևել եվրոպական բարձրակարգ ակումբներից մեկի կամ երկուսի պարապմունքերին:

Հաշվի առնելով  այն հանգամանքը, որ համաձայն ակումբների արտոնագրման  նոր կանոնակարգի` 2011 թվականի մրցաշրջանից ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների գլխավոր մարզիչներից և նրանց առաջին օգնականներից պահանջվելու է միմիայն մարզչական “A” արտոնագրի որակավորում, ներկա մարզչական դասընթացում հիմնականում ընդգրկվել են վերոնշյալ պաշտոնների ներկայացուցիչներ հետագա խնդիրներից խուսափելու նպատակով: Մասնավորապես ՀՖՖ մարզչական “A” արտոնագրի դասընթացին մասնակցում են հետևյալ անձինք`

* Սևադա Արզումանյան Ուլիս ՖԱ
* Արթուր Ասոյան  Ուլիս ՖԱ
* Ռաֆայել Նազարյան Փյունիկ ՖԱ
* Վարազդատ Ավետիսյան Փյունիկ ՖԱ
* Պատրիկ Պապյան   Փյունիկ ՖԱ
* Վարդան Բիչախչյան Շիրակ ՖԱ
* Աշոտ Բարսեղյան  Բանանց ՖԱ
* Վահե Յաղմուրյան  Բանանց ՖԱ
* Տիգրան Եսայան  Արարատ ՖԱ
* Սլավա Գաբրիելյան  Գանձասար ՖԱ
* Արտաշես Ադամյան  Միկա ՖԱ
* Մամիկոն Ղարիբջանյան Միկա ՖԱ

Վերոնշյալ մասնակիցներից բացի` դասընթացին ազատ ունկընդրի կարգավիճակով մասնակցում են նաև ՀՖՖ մարզչական հրահանգիչները, որոնք արդեն իսկ ստացել են  “A” արտոնագիր ՀՖՖ-ի կողմից կազմակերպված նախորդ դասընթացի ժամանակ: Այս դասընթացի ընթացքում նրանք կատարելու են նաև ՀՖՖ մարզչական հրահանգիչների իրենց պարտականությունները` տարվա ամբողջ ընթացքում վերահսկելով մարզիչներին թե տեսական և թե գործնական պարապմունքների ժամանակ:

Դասընթացի բովանդակությանը և ընթացքին ծանոթանալու, դասախոսություն կարդալու, ինչպես նաև  գնահատական տալու նպատակով այդ օրերին Երևանում էր գտնվում ՈՒԵՖԱ-ի “JIRA”  ծրագրի ներկայացուցիչ Էրիկ Ռութեմյոլլերը (նախկինում նաև ՖԱ Քյոլնի գլխավոր մարզիչ), ով իր այցի ավարտին գերազանց գնահատական տվեց կատարված աշխատանքների համար:

Փետրվարի 6-ի  դասընթացի ընթացքում դասախոսությամբ հանդես եկավ արգենտինացի ֆիզիկական  պատրաստականության մարզիչ Ռոդրիգո Ռոլդանը, ով իր օգնականների հետ միասին անրադարձավ ֆիզիկական պատրաստականության թե տեսական հիմնարար կետերին, և թե գործնական վարժություններին:

ՀՖՖ մարզչական  “A” արտոնագրի դասընթացի հաջորդ օր նախատեսված է 2010 թվականի մարտի 5-ը:

ՀՖՖ մամուլի քարտուղարություն

Comments

Powered by Facebook Comments



-->

Leave a Reply

You must be logged in to post a comment.