Ռոբերտ Արզումանյանի թիմը փետրվարի 12-ից 21-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Իսպանիայի հյուսիսում գտնվող Կադիս քաղաքում: Այդ ընթացքում Դանիայի առաջնության հետնապահը երեք ընկերական խաղ կանցկացնի Արևելյան Եվրոպան ներկայացնող ակումբների հետ: Փետրվարի 14-ին «Ռանդերսի» մրցակիցը կլինի ուկրաինական «Մետալուրգ» Զապորոժյեն, փետրվարի 17-ին՝ Մոսկվայի «Սպարտակը», իսկ փետրվարի 20-ին՝ չեխական «Վիկտորիա» Պլզենը:
-->







Comments
Powered by Facebook Comments