
Հենրիխ Մխիթարյանը Դոնեցկի «Մետալուրգի» պաշտոնական կայքի համար մեկնաբանել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ կայացած ընկերական հանդիպումը (1-1):
«Հավասար խաղ էր: Երկու թիմերն էլ գոլային պահեր ունեին: Կարծում եմ, որ երկաթուղայինները ամենաուժեղ կոլեկտիվն էր, որին մենք հանդիպեցինք ձմեռային հավաքաների ընթացքում: Նրանք խաղում էին հստակ և արագ: Ինձ վրա տպավորություն գործեց այն, որ նրանց թիմում լավ մթնոլորտ էր: Բայց մենք ոչնչով չէինք զիջում մոսկվացիներին: Մենք արեցինք ամեն ինչ, որպեսզի լավ խաղանք և լավ տպավորություն թողնենք»,- ասել է Հենրիխը:
21-ամյա ֆուտբոլիստը նաև նշել է, որ շատ էր անհանգստանում առաջին կեսում չօգտագործված գոլային պահերի համար. «Ցանկանում էի գոլ խփել հավաքների ընթացքում, չէ որ, ես դեռևս գոլ չէի խփել ընկերական խաղերի ընթացքում: Ամենադժվարը սկսելն է: Հավատում եմ, որ այս գոլից հետո կրկին կվերսկսեմ գոլեր խփելը»:






