
Castrol ընկերության վերլուծաբանները Castrol predictor յուրօրինակ սարքի միջոցով որոշել են Եվրո-2012-ի ֆավորիտներին: Ըստ Castrol Predictor-ի կանխատեսման, միայն 14 երկրների հավաքականներ ընդհանրապես հնարավորություն չունեն Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելու: Այդ երկրներն են Հայաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Լյուքսեմբուրգը, Անդորրան, Մոլդովան, Սան Մարինոն, Կիպրոսը, Իսլանդիան, Էստոնիան, Ֆարերյան կղզիները, Վրաստանը, Մալթան և Լիխտենշտեյնը:
Ըստ Castrol-ի վերլուծության, եզրափակիչում հայտնվելու ամենամեծ շանսերն ունեն Հոլանդիան (98%), Գերմանիան (97%), Անգլիան (96%) և Իսպանիան (96%): Հնգյակը եզրափակում է Ռուսաստանի հավաքականը՝ 85%:
Ընտրական B խմբում հնարավորությունները Castrol-ի վերլուծաբանները գնահատել են հետևյալ կերպ՝ Ռուսաստան (85%), Իռլանդիա (26%), Սլովակիա (26%), Մակեդոնիա (6 %), Հայաստան (0%) և Անդորրա (0%):
-->






Comments
Powered by Facebook Comments