
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդուն համոզմունք է հայտնել, որ իր թիմը կհաղթի ազգային առաջնությունում, հաղորդում է sport.es-ը:
Բացի այդ, Պորտուգալիայի հավաքականի առաջատարը համոզված է, որ սերուցքայինները կարող են կրկնել «Բարսելոնայի» վերջին նվաճումները:
«Ես համոզված եմ, որ մենք կհաղթենք Լա Լիգան: Չնայած նրան, որ «Բարսայից» հետ ենք մնում հինգ միավորով, կպայքարենք մինչև վերջ: Մենք չպետք է մտածենք մրցակցի մասին, պետք է կենտրոնանալ սեփական խաղի վրա: Չեմ թաքցնում, հիանալի կլիներ, եթե նրանք երեք միավոր կորցնեին, սակայն մենք պետք է մտածենք, որպեսզի ինքներս չկորցնենք»,- հայտարարել է Ռոնալդուն:
-->






Comments
Powered by Facebook Comments