
Բելառուսի հավաքականի ֆուտբոլիստները՝ Անգլիայի դեմ խաղի ընթացքում
ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի հավաքականը մարտի 3-ին ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի ընտրանու հետ:
Ավելացնենք, որ այս ընկերական խաղի մասին երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիների միջև նախնական բանակցություններ էին ընթացել դեռևս Վարշավայում կայացած Եվրո-2012-ի վիճակահանությունից հետո, երբ Բելառուսի ներկայացուցիչները ՀՖՖ-ին նման առաջարկ էին արել:
Հիշեցնենք, որ Բելառուսի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի 80-րդ հարիզոնականում է, իսկ Հայաստանինը՝ 102-րդ ումը:
-->







Comments
Powered by Facebook Comments