
Այս մրցաշրջանը կարող է վերջինը դառնալ Տիերի Անրիի համար կապտանռնագույն մարզաշապիկով:
Ֆրանսիացին վերջին շրջանում չի ընդգրկվում թիմի հիմնական կազմում և եթե ի սկզբանե դա ընկալվում էր որպես վնասվածքի հետևվանք, ապա այժմ մտքեր կան, որ դրա պատճառները բոլորովին այլ են:
Ինչպես հաղորդում է Marca-ն, Տիտին ցանկանում է ավելի շատ խաղային ժամանակ ստանալ, և այդ պատճառով պատրաստ է ամռանը դիտարկել այլ ակումբների առաջարկները:
Այս մրցաշրջանում Անրին մասնակցել է Պրիմերայի 13 խաղի և խփել է ընդամենը երկու գոլ: Հաշվի առնելով այն, որ նախորդ մրցաշրջանում նրա հաշվին կար 19 արդյունավետ հարված, այս ցուցանիշն իսկապես չի տպավորում:
-->






Comments
Powered by Facebook Comments