Armenian Football Weekly Magazine – V. 2.6
Monday February 6th 2012
......................................

«ՏՈՏԵՆՀԵՄԻ» ՄԱՐԶԻՉԸ ՆՈՒՅՆԻՍԿ ՉԻ ԼՍԵԼ ՄԲՈԼԱՅԻՆ ՄԱՍԻՆ

REDKNAPPԵրեկ անգլիական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, որ Երևանի «Փյունիկի» և Զամբիայի հավաքականի պաշտպան Էմանուել Մբոլան մեկ միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց տեղափոխվել է անգլիական «Տոտենհեմ»: Սակայն այսօր Dailymail-ի հետ զրույցում լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը նշել է, որ երբեք չի լսել Մբոլայի մասին և նա նույնիսկ չգիտի, թե աֆրիկյան որ երկրից է «Փյունիկի» պաշտպանը:
«Ես չեմ ճանաչում նրան,- ասել է «Տոտենհեմի» մարզիչը»: Մեզ հետ երկու նիգերիացի երեխաներ են մարզվում, բայց ես ոչինչ չեմ լսել անգոլացի (պետք է լինի զամբիացի- հեղ.)տղայի մասին:
«Միգուցե ակադեմիան է բերել նրան, բայց հաստատ կարող եմ ասել, որ նա չի մարզվում առաջին թիմի հետ»:

Comments

Powered by Facebook Comments



-->

Leave a Reply

You must be logged in to post a comment.