
Ֆաբիո Կապելո
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ ազգությամբ իտալացի Ֆաբիո Կապելոն հայտարարել է, որ դեռ չի կայացրել վերջնական որոշում «Ման.Յունայթեդի» հարձակվող Մայքլ Օուենի հարցում: Իտալացին նախ գովաբանել է Մայքլին՝ ասելով, որ նա իր սերնդի լավագույն հարձակվողն է, բայց եթե նա չունենա խաղային պրակտիկա ապա ինքը ստիպված կլինի նրան չընդգրկել այն 23 ֆուտբոլիստների ցուցակում, որոնք կմեկնեն ՀԱՀ: Բայց եթե Օուենը կարողանա ավելի շատ խաղալ ապա հավանական է, որ նա մեկնի ԱԱ: Նշենք, որ այս մրցաշրջանում Մայքլը Կարմիր սատանաների կազմում անցկացրել է 30 հանդիպում և դարձել է 8 գոլի հեղինակ:
-->







Comments
Powered by Facebook Comments