Armenian Football Weekly Magazine – V. 2.6
Monday February 6th 2012
......................................

ՄԲՈԼԱՆ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ

mbola

Երևանի «Փյունիկի» պաշտպան Էմանուել Մբոլան հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ Հայաստան, քանի որ իրեն դուր չի գալիս հայկական ակումբի հետ ունեցած իր պայմանագիրը, տեղեկանում ենք The New Post Newspapers Zambia-ից:
Անգլիական «Տոտենհեմում» անցած կարճատև փորձաշրջանից հետո տված հարցազրույցում Մբոլան ասել է, որ կսպասի, մինչև որ կլուծվեն պայմանագրի հետ կապված խնդիրենրը:
«Ես չեմ պատրաստվում վերադառնալ այնտեղ, քանի որ իմ պայմանագրի հետ կապված խնդիրներ կան: Ես չկարողացա պայմանագիր ստորագրել «Տոտենհեմի» հետ, քանի որ պետք է ավարտեմ իմ գործերը «Փյունիկի» հետ»:
Մբոլան ասել է, որ հարցի լուծումը թողել է իր մենեջերին և Զամբիայի ֆուտբոլի ասոցիացիային: «Փյունիկի» պաշտպանն ասել է, որ «Տոտենհեմ» կատարած այցը մեծ փորձ էր իր համար.
«Դա ֆանտաստիկ էր, քանի որ ես մարզվեցի առաջին և երկրորդ թիմի հետ: Նրանք գոհ էին ինձանից և հաջորդ շաբաթ կմեկնեմ այնտեղ՝ կախված նրանից, թե որքան արագ կլուծվեն առաջացած խնդիրները»,- ասել է Մբոլան:
Մբոլայի զամբիացի մենեջեր Էլիայահ Չիլեշեն ասել է, որ դիմել է Զամբիայի ֆուտբոլի ասոցիացիային, քանի որ «Փյունիկը» պայմանագիր է ստորագրել Մբոլայի հետ, երբ նա 15 տարեկան էր:
«Ես նամակ եմ գրել FAZ-ին (Զամբիայի ֆուտբոլի ասոցիացիա) այս հարցի հետ կապված, քանի որ նրանք պայմանագիր են ստորագրել 15-ամյա ֆուտբոլիստի հետ, ինչը դեմ է օրենքներին: Նա անչափահաս է եղել»,- ասել է Չիլեշեն:
Նա ավելացրել է, որ ֆուտբոլիստը կսպասի մինչը FAZ-ը կլուծի այս խնդիրը:
Մբոլայի պայմանագիրը «Փյունիկի» հետ ավարտվում է 2011-ին:
16-ամյա ֆուտբոլիստն այժմ մարզվում է Զամբիայի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ:

Comments

Powered by Facebook Comments



-->

Reader Feedback

One Response to “ՄԲՈԼԱՆ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ

  1. [...] անդրադարձել է թիմի պաշտպան Էմանուել Մբոլայի խնդրին. «Աֆրիկյան երկրներում շատ ցածր հիմքերի վրա է դրված [...]

Leave a Reply

You must be logged in to post a comment.