
Երեկ տեղեկացրել էինք, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Եղիա Յավրույանը վնասվածք է ստացել մարզումներից մեկի ընթացքում և կիսատ է թողել այն: Սակայն 28-ամյա հարձակվողի հետ ամեն ինչ կարգին է և նա վերադարձել է մարզումներին:
Յավրույանը, ըստ Թել Ավիվի «Մաքքաբիի» պաշտոնական կայքի կանխատեսման, կլինի այսօր կայանալիք Պետահ Տիկվայի «Մաքքաբիի» դեմ արտագնա խաղի մեկնարկային կազմում:
Հիշեցնենք, որ Եղիա Յավրույանը հրավիրվել է Հայաստանի հավաքական և կմասնակցի Բելառուսի ընտրանու դեմ ընկերական խաղին:
-->







Comments
Powered by Facebook Comments