
Երևանի «Միկան» 8-ժամյա հոգնեցուցիչ ուղևորությունից հետո հասել է Իսպանիա, որտեղ կանցկանցի 2010թ. մրցաշրջանին նախապատրաստվելու համար նախատեսված վերջին ուսումնամարզական հավաքը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հյուրանոց հասնելուց շատ չանցած, թիմը մեկնել է առաջին մարզմանը, որին, սակայն, խանգարել է անձրևը: Թիմի կազում բացի Հայաստանի հավաքական հրավիրված պաշտպաններ Աղվան Մկրտչյանից, Ալեքսանդր Թադևոսյանից և Հրայր Մկոյանից, բացակայում են նաև փորձառու ֆուտբոլիստներ Արամ Ոսկանյանը, Հրաչյա Միքայելյանը և Սոսո Գրիշիկաշվիլին: Հավաքական հրավիրված ֆուտբոլիստները «Միկային» կմիանան մարտի 5-ին, իսկ վերջին երեքի բացակայության պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: Կիպրոսում թիմին միացած չորս պատանի ֆուտբոլիստները միացել են երկրորդ թիմին:
Վաղը՝ փետրվարի 2-ին, Երևանի ժամանակով 14:00-ին, «Միկան» ընկերական խաղ կանցկացնի Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ:
-->






Comments
Powered by Facebook Comments