
Երևանի «Բանանցը» դարձավ առաջին հայկական ակումբը, որն իր ֆուտբոլային դպրոցում աշխատելու է հրավիրել բրազիլացի մասնագետների, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: «Բանանցի» հետ պայմանագրեր են ստորագրել և ակումբի մանկապատանեկան թիմերի հետ կաշխատեն երեք բրազիլացի մասնագետներ՝ Մանուել Ալվեշ Պինեյրո Ֆիլյեն, Դիրսեու դե Մատոսին և Ժոել Պերեյրա Ռամոսին: Նրանք պատանիների հետ աշխատելու փորձ ունեն ինչպես հայրենի Բրազիլիայում, այնպես էլ Իտալիայում, Իսպանիայում և Բուլղարիայում:
«Մենք համոզված ենք, որ կարող ենք օգտակար լինել «Բանանցի» դպրոցին: Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր փորձը փոխանցենք պատանի ֆուտբոլիստներին, և այդ կեպ կկարողանանք նպաստել հայկական ֆուտբոլի և մասնավորապես «Բանանց» ակումբի զարգացմանը»,- fcbanants.com-ի հետ զրույցում ասել են բրազիլացի մասնագետները:
-->






Comments
Powered by Facebook Comments