
Հյուրանոցը, որտեղ հանգրվանել է Հայաստանի հավաքականը, գտնվում է Միջերկրական ծովից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա: (լուսանկարը՝ Հակոբ Բերբերյան/PHOTOPLANET)
Ինչպես և նախորդ տարի, ֆուտբոլի Հայաստանի հավաքականն տարվա առաջին հանդիպումը կանցկացնի Միջերկրական ծովի ափին: Մի քանի օր առաջ ամեն ինչ մոտ էր նրան, որպեսի Հայաստանի ընտրանին կրկին տարին սկսեր Կիպրոսում` Լատվիայի հավաքականի հետ խաղով, սակայն Անգոլայի հավաքականը, որ վերջին պահին ցանկացավ խաղալ լատվիացիների դեմ, խառնեց բոլոր պլանները:
Երկժամյա թռիչքից հետո Հայաստանի ընտրանին հանգրվանեց կրկին Միջերկրական ծովի մոտ` բայց այս անգամ մեկ այլ ափին` Անթալիայից եռեսուն կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բելեք քաղաքի Papilon Ayscha բարձրակարգ հյուրանոցում, որից ծովափն ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա է:
Անթալիան, որտեղ Հայաստանի հավաքականը վայրէջք կատարեց տեղական ժամանակով առավոտյան տասին, Հայաստանի հավաքականի դիմավորեց ջերմ, արևային եղանակով. Այդ ժամին ջերմաստիճանն էր +15 էր:
Ինչպես հայտնի է, հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ մեր ընտրանուն պետք է միանային անմիջապես Թուրքիայում. Արդեն հավաքականի տրամադրության տակ են Ռոման Բերեզովսկին, Արտակ Ալեքսանյանը և Ռոբերտ Արզումանյանը, սպասվում է որ շուտով թիմին կմիանան նաև Քարամյան եղբայրներն ու Եղիա Յավրույանը:
Երևանի ժամանակով 18:00-ին Բելեքում կկայանա Վարդան Մինասյանի թիմի առաջին մարզումը Թուրքիայում:
Ավելացնենք, որ Բելառուսի ընտրանու դեմ ընկերական խաղը կանցկացվի մարտի երեքին, Երևանի ժամանակով 17:30-ին` Անթալիայի «Աթաթուրք» մարադաշտում:

լուսանկարը՝ Հակոբ Բերբերյան/PHOTOPLANET
-->






Comments
Powered by Facebook Comments