
Արտակ Ալեքսանյան (լուսանկարը՝ Հակոբ Բերբերյան/PHOTPLANET)
Բելառուսի հավաքականի դեմ մարտի 3-ին կայացած ընկերական խաղում տեղի ունեցավ Արտակ Ալեքսանյանի նորամուտը Հայաստանի ազգային թիմում: Թեև Հայաստանի գլխավոր թիմ հրավիրվելու պատճառն այն էր, որ Ալեքսանյանը որակազրկված էր և չէր կարող օգնել Դուբլինում պաշտոնական խաղ անցկացնող Հայաստանի երիտասարդական հավաքականին, Արտակը վատ չօգտագործեց իրեն ընձեռնված հնարավորությունը: Փոխարինման դուրս գալով երկրորդ կեսում՝ 18-ամյա ֆուտբոլիստը հասցրեց խաղալ ինչպես հենակետային կիսպաշտպանի, այնպես էլ ենթահարձակվողի դիրքում և բավականաչափ սրեց խաղը:
«Առանց մտածելու կարող եմ ասել, որ Արտակ Ալեքսանյանն իհարկե պատրաստ է Հայաստանի հավաքականում խաղալու համար»,- Բելառուսի դեմ ընկրական խաղից հետո նշեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Ավելացնենք, որ Արտակ Ալեքսանյանը դարձավ 136-րդ ֆուտբոլիստը, որը հանդես է եկել Հայաստանի հավաքականում:
-->






Comments
Powered by Facebook Comments