
Պեդրո Ժերոմելը Պավել Պոգրեբնիակի հետ պայքարում
«Քյոլնի» պաշտպան Պեդրո Ժերոմելը հայտարարել է, որ իրենով հետաքրքրված են իտալական մի քանի ակումբներ, որոնց շարքում է նաև «Յուվենտուսը»:
«ԵՎ «Յուվենտուսը», և «Լացիոն» ցանկանում են ինձ տեսնել իրենց կազմերում ու ես հպարտ եմ դրա համար».- ասել է Ժերոմելը:
«Ինձ դուր է գալիս Իտալիան և իտալական ֆուտբոլը:«Սերիա A»-ն հայտնի է ամբողջ աշխարհում: Սակայն ես հիմա ամբողջովին կենտրոնացած եմ իմ խաղի վրա «Քյոլնում».- ավելացրել է պաշտպանը:
Հիշեցնենք, որ ընթացիկ խաղաշրջանում Ժերոմելը 21 խաղ է անցկացրել գերմանական ակումբի կազմում և խփել մեկ գնդակ:
-->







Comments
Powered by Facebook Comments