Armenian Football Weekly Magazine – Version 2.3 BETA
Sunday August 1st 2010
ARM

«ՌԵԱԼԸ» ՑՆՑԵԼ Է ՄԱՆՈԼՈՅԻՆ

«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Մանուել Խիմենեսը

«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Մանուել Խիմենեսը

«Սևիլիաի» գլխավոր մարզիչ Մանոլո Խիմենեսն արտահայտեց իր հիացմունքը «Ռեալի» հանդեպ, դրամատիկական   խաղից հետո:

«Սա «Ռեալի» լավագույն խաղն էր, որը ես երբևէ տեսել եմ, չնայած, վերջին ժամանակներս դրանք շատ են եղել: Ես չեմ չափազանցնում: Նրանք ցուցադրեցին «էլեկտրական»  ֆուտբոլ. Ամրություն, ուժ, արագություն: Այդպիսի համադրումը տալիս է անհավանական արդյունք: Մենք փորձում էինք հակահարված տալ, բայց դիմադրելը շատ դժվար էր: Մադրիդն այդ երեկո անկրկնելի էր: Մենք միայն 2 գնդակի առավելություն ունեինք, բայց դրանից հետո «Ռեալն» այնքան հզորացավ, որ դիմադրելն անհնար էր».- համարում է Խիմենեսը:

Մանոլո Խիմենեսը նաև ավելացրեց, որ այս շրջանում «Սևիլիան» «Ռեալից» ուժեղ թիմի հետ հանդիպում չի ունեցել:

Leave a Reply

You must be logged in to post a comment.

-->