
Հեռացումից հետո Գվարդիոլան խաղին հետևում էր տրիբունայից
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչը` Պեպ Գվարդիոլան, «Ալմերիայի» դեմ խաղի ժամանակ հեռացվեց պահեստայինների նստարանից խաղի 28-րդ րոպեին:
«Ինչու՞, որտեղից ես իմանամ, հարցրեք մրցավարին».-այսպես արձագանքեց տաքացած Գվարդիոլան: Իսկ խաղը բավական հետաքրքիր էր և ուշագրավ: «Բարսելոնան» գոլային շատ պահեր ստեղծեց: Ես պետք է շնորհավորեմ իմ թիմին, որովհետև նրանք պայքարում էին մինչև խաղի ավարտն ազդարարող սուլիչի հնչելը»:
Գվարդիոլան միակը չէր «Բարսայից», ով լքեց մարզադաշտը նախատեսված ժամկետից շուտ: Հեռացվեց նաև Զլատան Իբրահիմովիչը:
«Երբ հակառակորդն ունենում խաղացողների քանակի առավելություն , նա ձգտում է խաղալ հաղթանակի համար: Մեզ դժվար էր գործել այդչափ կազմակերպված և նպատակաուղղված թիմի դեմ».- շարունակեց «Բարսայի» գլխավոր մարզիչը:
«Ես հիասթափված չեմ: Պարզապես այս խաղում դժվար էր որևէ բան կանխորոշել: Կարծում եմ ոչ ոքին ամենավատ արդյունքը չէ: Առջևում մենք շատ հանդիպումներ ունենք և շուտ է դատողությունների համար».- ավելացրեց Գվարդիոլան:
Իսկ Իբրահիմովիչի հեռացման մասին նա կարճ արտահայտվեց. «Ես բաց եմ թողել այդ պահը»:
-->






Comments
Powered by Facebook Comments