
«Բունդեսլիգայի» 25-րդ տուրի ամենահետաքրքիր խաղերից մեկ «Նյունբերգի» հանդիպումն էր «Բայերի» հետ:
Թիմերը մրցացաշարային աղյուսակում գտնվում են տարբեր դիրքերում: Եթե լիվերկուզենյան թիմը պայքարում է չեմպիոնի տիտղոսի համար, ապա «Նյունբերգը» պայքարում է իր տեղը պահպանելու առաջին «Բունդեսլիգայում»:
Զարմանալին այն է, որ երկու թիմերն անցած խաղերն ավարտել էին ոչ ոքի և երկուսին էլ այս խաղում հաղթանակ էր հարկավոր: Թեև առաջին խաղակեսում բազում հնարավորություններ կային գոլեր խփելու, սակայն միայն կեսի ավարտին Չապո Մոտինգը 2 գնդակի առավելություն տվեց «Նյուրենբերգին», իսկ երկրորդ խաղակեսում Տավարեսը եռապատկեց իր թիմի առավելությունը: Կիսլինգի 66 և Հելմեսի 73 րոպեներին խփած գոլերը չօգնեցին «Բայերին» պահպանելու իր անպարտելիի տիտղոսը «Բունդեսլիգայում»: Եվ հիմա օգտվելով «Բայերի» պարտությունից առաջին հորիզոնականում ամրապնդվեց Մյուխենի «Բավարիան»:
Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը կարող եք տեսնել այստեղ:
-->






Comments
Powered by Facebook Comments