
Էդգար Մանուչարյանն իր 12-րդ գոլն է խփել Հոլանդիայի առաջին խմբի առաջնությունում: Նրա թիմը՝ «Ապելդորնը», արտագնա խաղում 2-2 հաշվով է ավարտել իր հանդիպումը «Զվոլլեի» դեմ: Էդգար Մանուչարյանը 50-րդ րոպեին հստակ է իրացրել 11-մետրանոցը և հաշիվը դարձրել է 1-1, իսկ 64-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ: Չնայած նրան, որ «Զվոլեի» ֆուտբոլիստը հեռացվել է 73-րդ րոպեին, «Ապելդորնին» չի հաջողվել պահպանել հաղթական հաշիվը և չորս րոպե անց գնդակ է ընդունել:
Այս ոչ-ոքիից հետո «Ապելդորնն» ունի 48 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:
-->






Comments
Powered by Facebook Comments