
Հայաստանի հավաքականի հարձակվող Հովհաննես Գոհարյանը Բորիսովի ԲԱՏԷ-ի հետ նվաճել է Բելառուսի սուպերգավաթը: Մարտի 8-ին կայացած խաղում Բելառուսի չեմպիոններն այդ պարգևը նվաճել են Նովոպոլոցկի «Նաֆտանի» դեմ խաղում: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 0-0 հաշվով, իսկ հետխաղային 11 մետրանոցներն իրացնելիս ավելի հաջողակ են գտնվել Բելառուսի չեմպիոնները:
Գոհարյանը փոխարինման է մտել 55-րդ րոպեին և զգալիորեն ակտիվացրել է խաղը: 21-ամյա ֆուտբոլիստը չի կարողացել հստակ իրացնել հետխաղյա 11-մետրանոցը: Նրա հարվածից հետո գնդակը հետ է մղել մրցակցի դարպասապահը:





