
«Խիմկի» ակումբը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, շարունակում է նախապատրաստվել Ռուսաստանի առաջին խմբի առաջնությանը: Հերթական ստուգողական խաղում Բերեզովսկու թիմը 4-2 հաշվով զիջել է «Սիբիր» ակումբին: Հայաստանի հավաքականի դարպասապահը մասնակցել է հանդիպման առաջին կեսին, որն ավարտվել է 3-2 հաշվով: «Խիմկիի» նորեկ Արսեն Հովհաննիսյանը երկրորդ կեսում է մտել խաղադաշտ:
-->






Comments
Powered by Facebook Comments