«Միլանի» կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ պատասխան խաղի առաջ շփվել է լրագրողների հետ.
«Նյարդայնանու՞մ եմ ես: Ոչ, ես երջանիկ եմ, որ յոթ տարվա ընթացքում առաջին անգամ վերադառնում եմ Մանչեսթեր, որպեսզի խաղադաշտ դուրս գամ»,- ասել է Բեքհեմը:
«Ես կհանդիպեմ բազմաթիվ ընկերների, որոնք ինձ աջակցել են այսքան տարիների ընթացքում: Մանչեսթերում խաղալը միշտ էլ երազանք է եղել ինձ համար, բայց երբեք չէի մտածել, որ դա կանեմ այլ ակումբի մարզաշապիկով: Համոզված եմ, որ հետաքրքիր խաղ կլինի»:
-->






Comments
Powered by Facebook Comments