
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Պորտուի» դեմ պատասխան խաղից առաջ հայտարարել է, որ իր թիմն ի վիճակ է լուծել իր առջև դրված խնդիրը:
«Երբ հյուրընկալվելիս պարտվում ես 0-1 հաշվով, տանը բարդ խաղ ես սպասում, քանի որ հաջորդ փուլ դուրս գալու համար պետք է 2-3 գոլ խփես:
Այժմ այլ իրավիճակ է. եթե մենք գոնե մեկ անգամ գոլ խփենք և բաց չթողնենք, ապա կշարունակենք պայքարը: Չեմ կարծում, որ մրցակիցը կանգ կառնի ձեռք բերածի վրա: Գիտենք, որ բարդ խաղ կլինի, բայց մենք հավատում ենք, որ կկարողանանք հաղթանակի հասնել:
Մենք լավ դիրքում ենք, եվ վստահ ենք մեր ուժերի նկատմամբ»,- ասել է Վենգերը:
-->







Comments
Powered by Facebook Comments