Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Ֆիորենտինա» – «Բավարիա» խաղը, որը պետք է կայանար այսօր երեկոյան, կարող է հետաձգվել անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, հաղորդում է La Repubblica-ն: Տոսկանայում ձյուն է եկել, և ըստ օդերևույթաբանների կանխատեսումների, երեկոյան եղանակը կարող է այնքան վատանալ, որ ֆուտբոլային խաղի անցկացումը հարցականի տակ կդրվի: ՈՒԵՖԱ-ի կողմից պաշտնական մեկնաբանություններ առայժմ չեն ստացվել:
-->







Comments
Powered by Facebook Comments