
Կակաու
Եվս մեկ իսպանական ակումբ «հետապնդում» է «Շտուտգարդի» հարձակվողին:
28 ամյա բրազիլացին, ով վերջին ժամանակներս հիանալի ֆուտբոլ է ցուցադրում ինչպես ակումբում, այնպես էլ Գերմանիայի հավաքականում, հենց սկզբից իր վրա սևեռեց գերմանական ակումբների հետաքրքրությունը(«Հոֆֆենհայմ», «Բորուսիա Մյուխենգլադբախ») :
Դրանից հետո պարզվեց, որ «Սևիլիան» դեմ չէ իր խաղացողների շարքերը համալրել ևս մեկ տաղանդավոր հարձակվողով: Հիմա «Վալենսիան» էլ դեմ չէ հզորանալ Կակաուով, ով դեռ մտածում է «Շտուտգարդի» հետ իր պայմանագրի ժամկետի երկարաձգման մասին:





