Armenian Football Weekly Magazine – Version 2.3 BETA
Sunday August 1st 2010
ARM

ԲՈՂՈՍՅԱՆԸ ՉԻ ԽԱՂԱ «ԷՍՏՈՒԴԻԱՆՏԵՍԻ» ԴԵՄ

boghossian

Ուրուգվայահայ հարձակվող Խոակին Բողոսյանը վերգտել է իր նշանառությունը: Նա արգենտինական Կլաուսուրայի վերջին տուրում երկու գոլի հեղինակ դարձավ առաջատար «Գոդոյ Կրուզի» դեմ խաղում: «Իհարկե կարևոր է, որ կրկին սկսել եմ գոլեր, բայց ավելի կարևոր է, թիմը սկսել է հաղթանակներ տանել»,- ասել է Բողոսյանը:
Սակայն այդ խաղում կար մի բացասական պահ. Խոակինը ստացել է իր հինգերորդ դեղին քարտը և ստիպված կլինի բաց թողնել «Էստուդիանտեսի» դեմ հաջորդ տուրի խաղը: «Ես պայքարի մեջ մտա պաշտպանի հետ և զգուշացվեցի: Այժմ պետք է քաջալերեմ Քրիստիան Նունյեսին»,- ասել է Բողոսյանը:

Leave a Reply

You must be logged in to post a comment.

-->