Armenian Football Weekly Magazine – V. 2.6
Monday February 6th 2012
......................................

«ՄԱՆՉԵՍԹԵՐԸ» ՊԵՏՔ Է ՎԱԽԵՆԱ ՄԻԼԱՆԻՑ

BERLUSCONI

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ պատասխան խաղի նախաշեմին «Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին «ռոսսոներներին» կոչ է արել ցուցադրել իրենց լավագույն ֆուտբոլը:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Մանչեսթերն» արտագնա հաղթանակ էր տարել 3-2 հաշվով:
«Ես չեմ կարող ձեզ ասել, թե քանի տոկոսով է հավանական ձեր հաղթանակը: Ես միայն կասեմ այն, որ «Միլանն» ի վիճակի է շարունակել պայքարը, եթե ցանկանա դա: Տղաները հավատում են իրենց, քանի որ նրանք չեն վախենում աշխարհի որևէ թիմից՝ այդ թվում «Մանչեսթեր Յունայթեդից»: Իրականում մեր մրցակիցները պետք է վախենան մեզանից:
Մենք պետք է խաղանք մեծ «Միլանին» արժանի ֆուտբոլ, քանի որ խաղային հաջողության հասնելու համար պետք է խաղադաշտ դուրս գա մի թիմ, որի յուրաքանչյուր անդամը պարտավոր է ցույց տալ իր լավագույն խաղը՝ չշեղվելով ոչ մի մանրուքից»,- նշել է Բեռլուսկոնին:

Comments

Powered by Facebook Comments



-->

Leave a Reply

You must be logged in to post a comment.