
Դենիս Թումասյանը՝ Կիրիչենկոյի դեմ պայքարում
Եկատերինբուրգի «Ուրալ» ակումբը, որտեղ հանդես է գալիս երիտասարդ հայ ֆուտբոլիստ Արտակ Ալեքսանյանը, նոր մրցաշրջանին նախապատրաստվելու համար նախատեսված իր վերջին հավաքը կանցկացնի ոչ թե Սոչիում, ինչպես նախապես պլանավորված էր, այլ Թուրքիայում:
Վերջին հավաքի ընթացքում Վլադիմիր Ֆեդոտովի սաները երեք ընկերական խաղ կանցկացնեն: Այսօր՝ մարտի 10-ին մրցակիցը կլինի ղազախական թիմերից մեկը, մարտի 14-ին «Ուրալը» կխաղա Բրյանկսի «Դինամոյի», իսկ մարտի 17-ին՝ Կուրսկի «Ավանգարդի» հետ, տեղեկացնում է fc-ural.ru կայքը:






